Friday, 01 12 2023
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիան անում է այն, ինչի մասին խոսել ենք ավելի վաղ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հայտարարել է, որ Փարիզը մտադիր է հյուպատոսություն հիմնել Սյունիքում: Ֆրանսիայի արտգործնախարարը չի հայտնել ժամկետներ, սակայն հայտարարությունը անշուշտ կարևոր է: Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության հարցին անդրադարձել եմ անցնող շաբաթների և ամիսների իմ հրապարակումներում, խոսելով այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերության սերտացումը, ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ֆրանսիայից թերևս կենթադրի նաև այդպիսի քայլ: Առավել ևս, որ Ֆրանսիան կլինի Սյունիքում հյուպատոսություն հիմնած երրորդ երկիրը: Մինչ այդ Կապանում իրենց այդ ներկայացուցչություններն են հիմնել նախ Իրանը, հետո՝ Ռուսաստանը:

Չի բացառվում, որ Ֆրանսիայից հետո կլինեն նաև այլ երկրներ, որոնք դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնեն Կապանում: Այդ քայլերն անկասկած պայմանավորված են ոչ թե հյուպատոսական գործառույթներով, այլ աշխարհաքաղաքական շահերով, որոնք պահանջում են «գետնի վրա» առավել ուղիղ ներկայություն, առնվազն տեղի ունեցող զարգացումների առնչությամբ առավել հանգամանալից տեղեկացվածություն ունենալու համար: Սա մի կողմից անկասկած կարևոր աշխատանքային հնարավորություն է Հայաստանի համար՝ այդ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափում ևս մեկ հաղորդակցային խողովակի առկայության տեսանկյունից, մյուս կողմից իհարկե այդ բավականին աշխուժացող հետաքրքրությունը նշանակում է Սյունիքով անցնող ճանապարհների հարցի միջազգայնացման առավել բարձր աստիճան, և հաշվի առնելով նաև այսօր միջազգային հարաբերություններում ռազմա-քաղաքական անկանխատեսելիության բարձր աստիճանը, ակտիվությունը Հայաստանի համար աշխատանքային հնարավորություն լինելուց զատ նաև թերևս պետք է լինի առավել զգոն լինելու ազդակ: Խոսվում է նաև այն մասին, որ հյուպատոսարանների հիմնման քայլերը ունեն նաև անվտանգային նշանակություն: Անշուշտ, դրանք այդ երկրների անվտանգության ռազմավարության մաս են, սակայն ամենևին ոչ Հայաստանի: Բոլորովին նորություն չէ, որ դիվանագիտական ներկայացուցչությունները որևէ կերպ չեն կանխում որևէ ռազմական գործողություն: Ավելին, կան մի շարք օրինակներ, երբ ռազմական գործողությունների պարագայում թիրախ են դարձել նաև արտերկրյա դեսպանատներ:

Հետևաբար, Կապանում դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացումը լինելով կարևոր աշխատանքային հնարավորություն, միաժամանակ նաև Սյունիքի հարցի միջազգայնացման բազմիմաստ ազդակ, բոլորովին չպետք է լինեն Հայաստանի անվտանգության մարտահրավերների հակազդման տեսանկյունից ավելորդ պատրանքների և չափազանցված սպասումների սնուցման աղբյուր: Դա միմիայն կխանգարի այն աշխատանքային հնարավորություններին, որ ձևւավորվում են գործընկեր երկրների այդօրինակ որոշումներով: Եվ միայն բոլոր ուղղություններով աշխատանքն է, որ կարող է լինել Հայաստանի անվտանգության մարտահրավերների հակազդման ճանապարհ և միջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում