Ղարաբաղյան կլանը մերժեց Սամվել Բաբայանի առաջարկը, արդյունքում ունեցանք սա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ա. Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան կլանի փոխհամաձայնությունը ՀՀ ինքնիշխանության դեմ իրացված քայլ է. «Ղարաբաղյան կլանը Ադրբեջանի հետ գնաց փոխհամաձայնության՝ իրագործելով կապիտուլյացիան։ Ղարաբաղյան կլանը ՀՀ դեմ գործելու համար դեռ պետք է պատասխան տա։ Ղարաբաղյան կլանի ունեցվածքը պետք է վերադարձվի արցախցիներին։ Ղարաբաղյան կլանը կապիտուլյացիա ստորագրող է, դեռ պետք է պատասխան տա՝ ինչու այդ սպառազինությունը չոչնչացվեց»։