Հայաստանը 91-ին ֆիկտիվ անկախություն է ձեռք բերել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը 91-ին ֆիկտիվ անկախանալով՝ ՌԴ-ից մեծ կախվածության տակ է հայտնվել, հիմա կոտրած տաշտակի առաջ ենք. «Հայաստանը բոլոր առումներով հայտնվել է ՌԴ-ից լիակատար կախվածության տակ։ Հայաստանը զենք չի կարողանում ձեռք բերել ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով։ Այս իշխանության ամենամեծ սխալը, որ պատերազմից հետո էլ զենքի պայմանագիր կնքեց ՌԴ-ի հետ։ ՌԴ-ից մեր կախվածությունն այնքան մեծ է, որ ՀՀ-ն ֆորմալ առումով է անկախ։ ՌԴ-ից հարձակում է Հայաստանի վրա՝ Կրեմլի թողտվությամբ։ Դեռ պարզ չէ՝ ինչքան հեռու կգնա ՌԴ-ն ու ինչ ստորությունների կդիմի։ Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչքան հեռու կգնա ՌԴ-ն, բայց զիջելու տեղ չունենք»։