Արժանապատվության ճգնաժամ ապրում է յուրաքանչյուր քաղաքացի, երբ Հայաստանը ձեռք չի մեկնում ԼՂ-ին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի խոսքով՝ Հայաստանն ուղիղ պարտավորություն ուներ միջամտել ու դադարեցնել այդ ջարդը Արցախում. «Եթե Ադրբեջանը արթնանում ու ասում է՝ Նոյեմբերյանն էլ է իմը, ուրեմն ինչ, չպետք է կռվենք։ Քաղաքականությունը մաթեմատիկա չէ, եթե խոսք ես տալիս, տեր կանգնի։ Անկախությունը կախված է Հայաստանի բնակչության որոշումից»։