ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ուղիղ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, անկախությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ-ն իր անգործությամբ փորձում է մեղքը բարդել Հայաստանի ու իշխանությունների վրա. «ՌԴ-ն հայտարարություններով փորձում է ալիբի ստեղծել ընդդեմ Հայաստանի գործողության համար։ Արցախի դեմ ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականությանը ՌԴ-ն ուղիղ մասնակից էր։ Արցախյան ռազմական գործողությունները եղավ հենց ՌԴ դրդմամբ, որ լեգիտիմ իրավունք ստանան Սյունիքից խփել Հայաստանին։ ՌԴ-ն ինքն իրեն հարվածեց՝ ընդունելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդամենը ջենթլմենական պայմանավորվածություն է։ ՌԴ-ի զայրույթը հասկանալի է՝ կորցնում են Հայաստանը»։