Wednesday, 06 12 2023
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն
Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ
Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում. հիմք է ընդունվել դատարանի վճիռը
Ինչու՞ է խաղաղության բանալին Վաշինգտոնում այլ ոչ Մոսկվայում
ՔՊ հայտարարությունը. Ճգնաժամ Գյումրիու՞մ
Podcast կարևորի մասին
20:50
Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար
Խիստ անհանգստացնող է թափառող շների աճող թիվն ու փոխված վարքը. արդյոք կա պետական վերահսկողություն
20:40
ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները
Մեր ու ձեր ժողովրդավարությունը ակնհայտ տարբերվում է. պատգամավորը դժգոհեց Սիսիանի ընդդիմությունից
ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ
Ընդդիմությո՞ւնը բռնեց դավադիր իշխանության բերած կոկաինի բեռը. Փաշինյանը՝ Խամոյանին
20:20
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ
Ասֆալտապատված փողոցները «Վեոլիա ջուր»-ը այլանդակում է. կառավարման խնդի՞ր է, թե՞ օրինաչափություն
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով
Սահմանամերձ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մինչև 85 %-ը հոգում է կառավարությունը
Դելիմիտացիան կարվի իրավական փաստաթղթերի հիման վրա. փոխվարչապետը հորդորեց ողջունել դա
20:00
Կիպրոսի հունական կողմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի բանագնացի թեկնածությանը

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով

Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները», – ասել է Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվարին օրերին»: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նաև սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է երրորդ կողմերի միջնորդական ջանքերը, եթե դրանք չեն գործադրվում պարզապես տարածաշրջանում իրենց ներկայությունն արձանագրելու համար։

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը և «օգնել ինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը նոր իրականությանը, ապա դա կարելի է միայն ողջունել»։

«Սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է Պեսկովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում