
Անհայտ անձը հրկիզիչ խառնուրդով երկու շիշ`մոլոտովյան կոկտեյլ է նետել ԱՄՆ-ում Կուբայի դեսպանատան շենքի վրա․ հայտնել է Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգես Պարրիլան:
Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ում Կուբայի դեսպանատունը դարձել է ահաբեկչական հարձակման թիրախ: Պարրիլան նշել է, որ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Նա նաև հայտարարել է, որ այս հարձակումը երկրորդն է 2020 թվականից ի վեր, երբ անհայտ տղամարդը ինքնաձիգից կրակ էր բացել դեսպանատան ուղղությամբ: