ՌԴ-ն իր նպատակներն այլևս չի թաքցնում. Հայաստանին վերջնագիր է ներկայացված։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Մեհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի ուղերձը պատասխան էր ՌԴ-ի վերջնագրին. «Այսօր ՀՀ գլխին դամոկլյան սրի նման կախված է ռուսական վտանգը. սա ռուսական վտանգի դեմ պայքարի ազդարարում էր։ Հայաստանի շուրջ տեղի ունեցողը դավադրություն է. մեր դեմ մարտահրավեր է։ Մեզնից պահանջվում է ներքին ռեսուրսների մոբիլիզացիա»։