
Ուկրաինական հակամարտության սկզբից ԵՄ ժամանած ուկրաինացի փախստականների թիվը գրեթե 10 միլիոն է։ Այս մասին Sud Radio-ի եթերում հայտարարել է ԵՄ ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Չեխիայում ուկրաինացի միգրանտների թիվը կազմում է բնակչության 4%-ը՝ 440 հազար։ Հունգարիան նույնպես ընդունում է ուկրաինացի միգրանտներին, Լեհաստանը՝ ևս»,- ասել է Բրետոնը։