
«Ճիշտ է, երեկվա ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ նպատակն էլ այսօր հարթակից այդ կեղծ լուրը հրապարակելն էր բազմաթիվ քաղաքացիների առաջ, որոնց մեծամասնությունը խեղաթյուրված և մանիպուլացված իրականության պատճառով են հայտնվել հրապարակում։
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք։ Կեղծ իրականությունն էլ, որ ստեղծել եք, մի օր պայթելու է։ Ափսոսում եմ այն երիտասարդներին, որոնց ցավի և վրդովվմունքի վրա խաղալով, կարողացել եք բերել հրապարակ։
Հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ողջամիտ է»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյան