Սա գործընթացի սկիզբն է, լինելու են ավելի ցավոտ զարգացումներ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանը կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Արցախի պետականությունը կապամոնտաժվի ադրբեջանական սցենարով ու ռուս խաղաղապահենրի աջակցությամբ. «Պատանդի կարգավիճակում արցախահայերին պահելը ձեռնտու է և ՌԴ-ին, և Ադրբեջանին։ ՀՀ և Արցախի իշխանության անսկզբունքայնությունը ավելի դաժան եղավ։ Ադրբեջանի սև ցուցակում կհայտնվեն Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլ գործիչներ. չգիտեմ՝ ՀՀ իշխանությունը հանուն խաղաղության պայմանագիր կնքելու նրանց չե՞ն հանձնի Բաքվին Մելիքյանը կարծում է նաև, որ արցախահայերի զգալի մասը չի էլ ուզի գալ Հայաստան, իրենց դավաճանված են զգում. «Հավանական է, որ ցանկություն հայտնեն մեկնել ՌԴ։ Արցախը պետք է նպատակ դնի ձևավորել վտարանդի կառավարություն, այդ դեպքում խնդրի քաղաքական բաղադրայլը կպահպանվի»։