Tuesday, 28 11 2023
19:40
Կարևոր ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար
ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ
Մեհրաբյան online
Բաքվում հանդիպումից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի ուշագրավ այցը Թբիլիսի
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Լարսը կրկին փակ է, Հայաստանը չի արձագանքում, Էկոնոմիկայի նախարարությունը թերանում է
18:35
Հնդկաստանի փլուզված թունելում արգելափակված 41 աշխատողներին առաջիկա ժամերին կսկսեն դուրս բերել
Հայաստանը հստակ «ոչ» պետք է ասի և տապալի ՀԱՊԿ որոշումները՝ չտորագրելով դրանց տակ
18:20
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim
7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլի մասին
Պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը լքել է մարտադաշտը
18:10
Հայտնի է՝ քանի ուկրաինացի գերի է ազատ արձակվել պատերազմից ի վեր
18:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Միջանցքի հարցն ական է հետագայում ավելի մեծ ազդեցություն ստանալու համար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:50
Չեխիան շարունակում է ռուսական գազ գնել
17:40
Եվրախորհրդարանը մշտական ներկայացուցիչներ կունենա Կիևում․ կողմերը հուշագիր են ստորագրել
Հայաստանի ընտրության հիմնավորումը ԱՄՆ և ՌԴ պլանների միջև
17:30
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ
Ադրբեջանի և Թուրքիայի սխալ հաշվարկի հետևանքները
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
17:20
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը
Ռուսաստանում COVID-ով հիվանդացությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 32,8 %-ով
17:03
Փարիզի քաղաքապետը հեռացել է X սոցիալական հարթակից՝ այն անվանելով «հսկայական համաշխարհային կոյուղի»
ԼՂ-ից բռնահանվածները 16 մլն դրամի աջակցություն կստանան տուն կառուցելու համար
ՌԴ ն Թուրքիայում ներդրումներ է կատարում. ռազմավարական ոլորտներում. Քրիստինե Մելքոնայն
16:56
Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ
ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 20 իսրայելցի պատանդի
16:50
Մակրոնն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ

Ծանր տարեդարձ և փակ շրջանից դուրս գալու բարդագույն մարտահրավեր

Հայաստանի հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձը նշում ենք չափազանց ծանր թե  ռազմա-քաղաքական, թե հոգեբանական իրավիճակում, նշում ենք փաստացի հայկական անկախ պետականության վերականգնման անկյունաքար դարձած արցախյան շարժման տարիների արդյունքները գրեթե զրոյացրած վիճակում, այդ ամենի համար պատասխանատվությունն ու մեղավորությունը «քարերի» տարափի վերածած միմյանց վրա նետելու պայմաններում: Կարո՞ղ էր լինել այդ ամենից ավելի ծանր վիճակ: Կարող էր, անկասկած կարող էր, և դեռ՝ կարող է:

Կարող էր նաև չհայտնվել այսպիսի ծանրագույն իրավիճակում, եթե մենք անկախության երեք տասնամյակի ընթացքը կառուցեինք թե արժեհամակարգային, թե բովանդակային և որակական առումով բոլորովին այլ տրամաբանության և առանցքի շուրջ: Բայց, մենք դա չենք արել, և այսօր բոլորովին իմաստ էլ չունի քննարկել դրա պատճառները, որովհետև այսօր մենք պետք է քննարկենք ավելի ծանր վիճակում չհայտնվելու համար անելիքները, քննարկենք համակողմանի, հնարավորինս խորքային շերտերով, առավելագույն բազմակողմանիությամբ և իրականությանը առավելագույնս մոտ լինելու անհրաժեշտությամբ, որովհետև գերագույն սպառնալիքը առաջանում է իրականությունից կտրվելու, պատրանքների մեջ հայտնվելու դեպքում, թմբիրի դեպքում:

Մենք այսօր ունենք անելիք և չունենք ժամանակ, որովհետև իրադարձությունները զարգանում են շատ արագ՝ համաշխարհային պատերազմի ռեժիմում, և մեր ցանկացած որոշում ամեն հաջորդ պահի կարող է դառնալ հին և ժամանակավրեպ, կանգնեցնելով մեզ նոր որոշումների անհրաժեշտության առաջ: Բայց, մենք այսօր չունենք այդ օպերատիվությունն ապահովելու ունակ հասարակական-քաղաքական համակարգ, որը թույլ կտա լինել այդ հարցում առավելագույնս ճկուն, առավելագույնս ունիվերսալ: Այսօր սա է Հայաստանի անկախ պետականության մեծագույն մարտահրավերը, և այդ մարտահրավերը կառավարելու, դրան հակազդելու համակարգ և հասարակական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ գործնական ջանքեր չգործադրելու, այդ հարցում անարդյունավետությունը շարունակելու պարագայում մենք հայկական անկախ պետականության հաջորդ տարեդարձը կարող ենք դիմավորել առավել ծանր վիճակում:

Որևէ կերպ ցանկալի չէ այսօր խոսել այդօրինակ տոներով, բայց նաև այսօր այլևս չափազանց արժեզրկված ու ժամանակավրեպ են անկախության մասին վերամբարձ ու պաթետիկ դասախոսությունները, ուղերձ-դատարկաբանությունները, որովհետև մենք գրեթե երեք տասնամյակ չենք արել, ու շարունակում ենք ըստ էության չանել անկախ պետականության համար պահանջվող կարևորագույն գործը՝ ինստիտուցիոնալ և համակարգային ստեղծարարությունը, ինչի բացակայությունը բերում է պարբերական կորուստների, հետո մեղավորների ու պատասխանատուների անվերջ և ինքնաոչնչացնող փնտրտուքի և որոնումների, ձևավորելով կորստաբեր արատավոր փակ շրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում