Այսօր գոյություն ունեն երկու մոտեցումներ՝ բնակչության տարհանում կամ ուղիղ երկխոսություն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ դերակատարների համար կարևոր է ԼՂ հայերի անվտանգության հարցը, մի մասի համար էլ երկրորդային է, դրանցից է ՌԴ-ն. «Այս պրոցեսը նախերգանքն է. Վերջնական նպատակը Հայաստանն է։ Սա կոմպլեքս իրավիճակ է. կառավարության շենքի դիմաց պրոցեսները փոխկապակցված են։ ՌԴ-ի կողմից, Ադրբեջանի հետ համաձայնությամբ Հայաստանում հեղաշջում կատարելու փորձեր են։ Սցենարներից մեկը՝ Հայաստանին ներքաշելով պատերազմի մեջ և շատ արագ պարտություն կրելով՝ դիմում են ՌԴ-ին, որ տանի իր գիրկը»։