
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարել է, որ չպետք է հնարավորություն տալ, որ արտաքին և ներքին որոշ մարդիկ, ուժեր պետականությունը դնեն հարվածի տակ. «Ինչպես և սպասվում էր, տարբեր տեղերից հնչում են ընդհուպ հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Հայաստանի պետականությունն ու պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Նա ասել է, որ որևէ չհաշվարկված, կտրուկ և արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնել։
Վարչապետը կոչ է արել պահպանել սառնասրտություն։