Tuesday, 03 10 2023
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում

Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը

Սուսերամարտի Oլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Յանա Եգորյանը մերժել է Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու առաջարկը։ Այս մասին մարզուհին հայտարարաել է Վիտյա Կրավչենկոյի YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Հայաստանն ինձ առաջարկ է արել, բայց ես հրաժարվեցի։ Պետք է հարգանքով վերաբերվել այն վայրին, որը քեզ փառք ու հնարավորություններ է տալիս։ Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ես եկել եմ որպես փոքրիկ աղջիկ, որին ոչ ոք չգիտեր և ով ոչինչ չուներ։ Ես անվճար կրթություն եմ ստացել, անվճար պարապել եմ սուսերամարտով»։ Ուկրաինայի նկատմամբ գործադրած ռազմական ագրեսիայից հետո մոտ 300 ռուս մարզիկներ փոխել էին սպորտային քաղաքացիությունը։ Այլ պետության դրոշի ներքո ռուսները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային մրցաշարերին։ Meduza պարբերականի տվյալներով՝ 2022-2023 թվականներին սպորտային քաղաքացիությունը փոխած մարզիկների մեծ մասը շախմատիստներ են՝ 141 հոգի։ Ի դեպ, մարզիկների զգալի մասը չի բարձրաձայնում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին։ Տեղեկություն հնարավոր է ստանալ թերևս մրցումների ժամանակ։

Ռուսաստանը նաև 11-ական մարզիկի է կորցրել գեղասահքում ու ձիասպորտում, 5-ական մարզիկի՝ գեղարվեստական մարմնամարզությունում ու թենիսում, 4-ական էլ՝ ավտոսպորտում ու ֆուտբոլում։ Այս տարվա սկզբին ստանալով հայկական անձնագիր Հայաստանի ազգային հավաքականը համալրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինս արդեն իսկ հայտնվել է եվրոպական բարձրակարգ մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։ Մարզիկների մեծ մասին, ըստ պարբերականի հաշվարկների, ընդունել է Իսրայելը։ Այս պետության դրոշի ներքո են հանդես գալիս 25 ռուսաստանցիներ։ Սերբիան ընդունել է 19 մարզիկի, Գերմանիան՝ 13, Ֆրանսիան՝ 12։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ սպորտային քաղաքացիությունը փոխած մարզիկների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նրանց թվում են շատ երիտասարդներ, որոնք ոչ հայտնի սպորտաձևերում են ներկայանում։ Ինչևէ վերջերս հայտնի էր դարձել, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյանին, Սոֆյա Վելիկայային և Սոֆյա Պոզդնյակովային մասնակցել միջազգային մրցումների։ Նշենք, որ այս տարի անցկաղվող մրցումները վարկանիշային են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։ «Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունք ստացած թրամարտիկների ցուցակը։ Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, նաև հեռանկարային շատ մարզիկներ չեն ընդգրկվել այդ ցուցակում»,- ասել էր Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Իլգար Մամեդովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի որոշել էր ապրիլից թույլատրել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել միջազգային մրցումների։ Նշենք, որ Եգորյանը ապրիլի 17-ին դարձել էր սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն: Թրամարտի մրցման եզրափակիչում 29-ամյա մարզուհին 15-12 հաշվով առավելության էր հասել Ալինա Միխայլովայի նկատմամբ: Ռուսաստանի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոն դառնալը Եգորյանի կողմից ըստ հայտ էր մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Հայազգի մարզուհին հույս ուներ, որ սուրսերամարտի միջազգային ֆեդերացիան իրեն կթույլատրի մասնակցել օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին, բայց․․․։ Այս պահին Եգորյանն ուղղակի խաղից դուրս վիճակում է և վստահաբար կարելի է ասել, որ չի մասնակցել Օլիմպիական խաղերին։

Ստեղծված իրավիճակում տիտղոսակիր մարզուհի ուներ միայն մեկ ոսկե հնարավորություն։ Նա կարող էր խնդրանքով դիմել Հայաստանին, որպեսզի մեր սպորտային գերատեսչությունը ոսկե հնարավորություն ընձեռնի։ Ներկայացնելով Հայաստանը Եգորյանը հնարավորություն կունենար մասնակցելու միջազգային մրցաշարերին և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանին խնդրանքով դիմելու փոխարել Եգորյանը մերժել է մեր երկրի առաջարկը, վեր դասելով այն երկրի շահերը որտեղ ապրում է։ Ամեն դեպքում Եգորյանի այս որոշումը որևէ կերպ պետք չէ քաղաքականացնել։ Մարզուհու համար ներկայիս բնակավայարը և այդ պետության դրոշը, որի ներքո մեդալներ է նվաճել ավելի թանկ են սեփական կարիերայից և հայրենիքից։ Այս քայլով նա ըստ էության զոհաբերեց կարիերան։

Ի դեպ, ինչպես 2016 թվականին, այնպես էլ այժմ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը եղել և մնում է ադրբեջանցի Իլգար Մամեդովը։ Վերջինիս կինը՝ Ադրբեջանի հավաքականի նախկին սուսերամարտիկ Ելենա Ժեմաևան, եղել է Եգորյանի անձնական մարզիչը։2017թ.-ին Յանան ասել էր, որ շատ ընկերներ ունի Ադրբեջանից և շփվում է նրանց հետ՝ անկախ ամեն ինչից․ «Ես ազգությամբ հայ եմ, բայց նաև շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Ինձ համար միևնույն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակի խնդիրներ ունեն։ Այնպես որ, ում հետ ուզեմ՝ ընկերություն կանեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում