Sunday, 01 10 2023
13:15
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի

Երևանը կսպասի Վաշինգտոնին ու Մոսկվային

Հայաստանի վարչապետ Փաշինյանը արձագանքելով ղարաբաղյան հարցի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնելու` Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկին, հայտարարեց, որ այդ առաջարկը մեկն է տարբեր առաջարկներից, և անդրադառնալ մեկ առանձին վերցրած առաջարկի, ինքը համարում է ոչ նպատակահարմար:  Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Երևանի Ավագանու ընտրության օրը՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նրանց հարցին ի պատասխան: Նիկոլ Փաշինյանը ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը այդ առաջարկը հնչեցրել է սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առաջարկը բազմաթիվ, տարբեր առաջարկներից մեկն է, բայց հստակ չէ, նա դրա մասին տեղեկացել է մամուլի՞ց, թե՞ անմիջապես Թուրքիայի նախագահից: Որովհետև, Էրդողանն առաջարկի մասին բարձրաձայնել է Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ մեկնելուց առաջ, միաժամանակ՝ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո: Բարձրաձայնելով առաջարկը, Էրդողանն ասել էր, որ ներկայացրել է այն Մոսկվային, և կքննարկի նաև Ալիևի հետ: Չորորդ կողմի՝ Հայաստանի մասին նա չէր խոսել, ինչը թույլ է տալիս առնվազն դիտարկել հավանականություն, որ Հայաստանի հետ հարցը քննարկել է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցի ընթացքում: Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը, եթե հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հարցը, թեև պաշտոնական որևէ հաղորդագրության մեջ չի եղել այդ մասին որևէ խոսք: Հրապարակային անդրադարձում, Հայաստանի վարչապետը փաստորեն նախընտրեց որևէ հստակ դիրքորոշում չարտահայտելու տարբերակը, ըստ ամենայնի սպասելով թերևս, թե Էրդողանի առաջարկը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, ու նաև՝ Վաշինգտոնում:

Ի վերջո, հատկանշական է, որ այն հնչում է Նյու Յորք մեկնելուց առաջ»: Իսկ Նյու Յորք Էրդողանի մեկնման առանցքային հարցը լինելու է Ռուսաստանի և ՄԱԿ, իսկ դե ֆակտո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդական կարգավիճակի ամրագրումն ու նոր բովանդակության մշակումը: Այդ բովանդակության մշակման մասին Էրդողանը հայտարարել էր Սոչիում սեպտեմբերի 4-ին Պուտինի հետ հանդիպումից հետո: Առիթ ունեցել եմ ասելու, որ Էրդողանի «քառակողմ» առաջարկը մեծ հավանականությամբ տեղավորվում է նրա այդ ավելի լայն նպատակի շրջանակում: Հարցն այն է, թե ինչ դիրքով է տեղավորվում և դրա հանդեպ ինչ վերաբերմունք կունենան Մոսկվան ու Վաշինգտոնը: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը խոսելով այն մասին, որ դա մեկն է «բազմաթիվ» առաջարկներից, որոնց ամբողջական համատեքստում  է պետք դիտարկել իրավիճակը, թերևս ակնարկում էր հենց այն, որ էրդողանյան առաջարկը ունի շատ ավելի լայն բովանդակություն և բարձրաձայնվածը չի արտացոլում ամբողջականը, հետևաբար Երևանը թերևս գնահատական կներկայացնի ամբողջականի վերաբերյալ առավել հանգամանալից իրազեկվածությունից հետո, հասկանալով առնվազն երկու առանցքային դերակատարների արձագանքի տրամաբանությունն ու համադրվածության կամ հակառակի աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում