
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի՝ թվիթթերի իր միկրոբլոգում գրել է․ «ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Մի մոտեցում, որը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ։
Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար»։