ՀՀ-ն գտնվել է անվտանգային մի համակարգում, որը եղել է պոտյոմկինյան գյուղերի ֆասադ, որն էլ փլվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՄ-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը:
Գերցի խոսքով՝ հանդարտ և աստիճանաբար պետք է առաջնահերթություններով առաջ շարժվել․ «Անվտանգային այս համակարգում ՀՀ հայտնվելը հարևանների հետ հարաբերություններ չունենալու արդյունք էր: ՀՀ-ն անվտանգային համակարգ չի կառուցել, ժառանգել է ռուսական պաշտպանական հովանոցը: Հայաստանը չպետք է տրվի ակնկալիքների, որ լավ այլընտրանքները դարպասների հետևում են, ժամանակ է պետք»: