
Վաղը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանիշային է գալիք տարի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանին. «Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան: Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր: Աշխարհի քառակի չեմպիոն: Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասված է միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ։ Բացի Ալեքսանյանից կարևորագույն մրցաշարում սպասելիքները հատկապես մեծ են նաև ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանից, Վազգեն Թևանյանից, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանից։ Նշենք, որ կուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
«Տղաները շատ լավ մարզավիճակում են գտնվում, կարեւորն այն է, որ վնասվածքներ չունենք։ Այս տարի հասցրել ենք միջազգային տարբեր մրցաշարերի ու հավաքների մասնակցել, մրցագորգը ցույց կտա, թե ինչ կհաջողվի անել։ Հաստատ է մեկ բան, որ բարդ մրցումներ են մեզ սպասվում։ 2-3 ուղեգիր նվաճելը լավ արդյունք կլինի։ Տղաների վրա պատասխանատվությունը մեծ է, հիմա ԱԱ-ին ենք պատրաստվում եւ հետագա վարկանշայինների մասին դեռ չենք մտածում։ Առաջնայինը Բելգրադում լավ մասնակցելն է, որտեղ մեդալներ եւ ուղեգրեր նվաճելու շանսեր ունենք։ Այն դեպքն է, երբ երկուսը մեկում է լինում՝ մեդալակիրները նաեւ Օլիմպիական խաղերին կմասնակցեն։ Ամենաբարդը լինելու է 5-րդ տեղի համար պայքարը, երբ մրցանակաբաշխությունից հետո եւս մեկ գոտեմարտ են անցկացնելու ու պայքարելու ուղեգրի համար»,- Mediamax-ին թված հարցազրույցում ասել է ոզատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ Ինչևէ, մեծ մրցաշարին ընդառաջ խոսենք Արթուր Ալեքսանյանի հնարավորությունների մասին։ Անցյալ տարվա սեպտեմբերին լեգենդար մարզիկը կրկին Բելգրադում ոսկե մեդալ նվաճեց 4-րդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Եզրափակիչում Ալեքսանյանը մրցել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ և հաղթանակ տոնել 5:1 հաշվով: Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո Ալեքսանյանը դադար էր վերցրել։ Ոմանք շտպանում էին պնդել, որ տիտղոսակիր հայ մարզիկն այլևս գորգ դուրս չի գա, բայց․․․։ Արդեն Այս տարվա ապրիլին Արթուր Ալեքսանյանը պատմություն կերտեց։ 7 ամսվա ընթացքում մեր մարզիկը ոսկե դուբլ ձևակերպեց հռչակվելով նաև Եվրոպայի չեմպիոն։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր ըմբիշը նույն 5։1 հաշվով հաղթել Կիրիլ Միլովին, որն այդ պահին UWW-ի դասակարգման առաջատարն էր 97 կգ քաշային կարգում։ Դա Ալեքսանյանի 6-րդ ոսկին էր Եվրոպայի առաջնությունում։ «Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է:
Այժն արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը»,- մեծ հաղթանակից հետո ասել էր Արթուր Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Առջևում աշխարհի առաջնությունն է, որտեղ Ալեքսանյանից սպասում ենք 5-րդ ոսկին և օլիմպիական խաղերի ուղեգիր։ Լեգենդար մարզիկին ըստ էության երկու քայլ է բաժանում օլմպիական ոսկուց։ Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականների կազմերն աշխարհի առաջնությունում։
Ազատ ոճի հավաքականի կազմը
57 կգ․ Արսեն Հարությունյան
61 կգ․ Նորիկ Հարությունյան
65 կգ․ Վազգեն Թևանյան
70 կգ․ Արման Անդրեասյան
74 կգ․ Հրայր Ալիխանյան
79 կգ․ Արման Ավագյան
97 կգ․ Սերգեյ Սարգսյան
Հունահռոմեական ոճի հավաքականի կազմը
55 կգ․ Ռուդիկ Մկրտչյան
60 կգ․ Գևորգ Ղարիբյան
63 կգ․ Հրաչյա Պողոսյան
67 կգ․ Սլավիկ Գալստյան
72 կգ․ Շանթ Խաչատրյան
77 կգ․ Մալխաս Ամոյան
82 կգ․ Սամվել Գրիգորյան
87 կգ․ Գևորգ Թադևոսյան
97 կգ․ Արթուր Ալեքսանյան
130 կգ․ Դավիթ Օվասապյան