Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը ուժերը կչափի թուրք Չենք Իլդեմի հետ: