Thursday, 07 12 2023
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ինչի է պատրաստվում Բաքուն. Ալիեւի նոր արտահերթը
Որպեսզի ես չասեմ նախկին-ներկա, ընդամենը կհամեմատեմ՝ փոփոխությունները շատ մեծ աստիճանի են. Բագրատյան
Ափսոսում եմ, տկն Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ՝ լինեմ, բայց սփոփվում եմ՝ հակահերոսն եմ
Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կազմակերպողներն են գործել ադրբեջանաթուրքական շահերից. ԱԺ փոխնախագահ

«Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»․ Արմեն Փամբուխչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի․

1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։

Այո՛, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու ուսումնասիրեն դրանք, ինչը և անում են մեր ենթաշթաբները։ Ու երբ ընտրություններից 7 օր առաջ հրապարակվեն ընտրողների վերջնական ցուցակները, դրանք ևս ստուգվելու և ուսումնասիրվելու են մեր թիմի կողմից։

2. «Մանկապարտեզներից մարդ են բերել հանրահավաքին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը։ Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի։ Եթե հանդիպեք նման դեպքի անկախ նրանից թե ում կողմից է և ում օգտին հորդորում ենք դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեք կաշկանդվածություն, կարող եք դիմել մեր նախընտրական շտաբ և մենք ինքներս կդիմենք իրավապահներին։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող է մեզ նման պիտակ կպցնել։

Բայց սրան զուգահեռ, ուզում ենք նաև նշել, որ միայն վերջին տարում մենք հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, խոստացել ենք հիմնանորոգել Երևանի առանց բացառության բոլոր մանկապարտեզները։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք այն մասին, որ պատրաստվում ենք շոշափելիորեն բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը ու այս ամենի մասին մոռանալ ևս չի կարելի։ Այնուամենայնիվ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ ցանկացած ապօրինի գործողության մասին մեզ հայտնի դարձած տեղեկատվությունը մենք անմիջապես փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, ինչը հորդորում ենք անել նաև մյուս քաղաքական ուժերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում