
ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին Բորելը գրել է X-ի իր էջում։
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտնեցի իմ մտահոգությունը Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհները, ինչպես Աղդամը, կարող են բացվել որպես լուծում, բայց ոչ այլընտրանք»,- գրել է Բորելը։