Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց չեխ Դավիդ Վալային և 1/8 եզրափակիչում կմրցի Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեի հետ:
66 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ադիկյանը 1/16-րդ եզրափակիչում պարտություն կրեց ֆրանսիացի Ֆաբիեն Ժենոյից և դուրս մնաց հետագա պայքարից: