Այսօր Ստամբուլում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչում բոլոր հայ ըմբիշները հաղթանակ տարան և անցան հաջորդ փուլ:
55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը պարտության մատնեց իտալացի Ֆեդերիկո Մանեային և 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինան ներկայացնող Վուգար Ռագիմովի հետ:
66 կգ քաշային կարգում Արման Ադիկյանը հաղթեց իրաքցի Թահա Դահիրին և հաջորդ փուլում կմրցի Ֆաբիեն Ժենոյի հետ:
96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց սերբ Դեյան Ֆրանջկովիչին և 1/16 եզրափակիչում ուժերը կչափի չեխ Դավիդ Վալայի հետ:
Մյուս քաշային կարգի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 13-ին: