Իրկուտսկի պետական տեխնիկական համալսարանի հնագույն տեխնոլոգիաների գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակիցները Բոդայբինսկի շրջանում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են մատիտ, որը 6120 տարեկան է: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը` հղում անելով համալսարանի կայքին:
Մատիտը 78%-ով բաղկացած է գրաֆիտից: Գտածոյից վրա թողնված հետքերից կարելի է եզրակացնել, որ այն խնամքով սրել են` սուր տեսք տալու համար: Համալսարանի ներկայացուցիչ Ինեշինն ասել է, որ, չնայած տարիքին, այն դեռ հնարավոր է օգտագործել:











































