Եվրոպայի ֆինանսական դրության վերաբերյալ մտավախությունները խորացան, երբ ֆրանսիական բանկերի «առողջության» վերաբերյալ նոր կասկածները, ինչպես նաև Գերմանիայի պատրաստակամությունը՝ օգնելու Հունաստանին խուսափել դեֆոլտից, ստիպեցին ներդրողներին տրամադրվել դեպի համաշխարհային ինդեքսների նոր անկում,- գրում է The New York Times-ը:
Հրատարակությունը գրում է, որ կիրակի նորություններ են տարածվել այն մասին, որ Moody`s գործակալությունը կիջեցնի երեք ֆրանսիական բանկերի վարկանիշերը` BNP Paribas, Société Générale և Crédit Agricole, որոնց բաժնետոմսերի գները անցած շաբաթ ամենաշատն են անկում ապրել: Եվրոպայի խոշորագույն բանկերում, մասնավորապես Ֆրանսիայում, պահվում են Հունաստանի միլիարդավոր եվրո արժողությամբ պարտատոմսերը, և ներդրողները վախենում են, որ Հունաստանի քաղաքական դեֆոլտը կբերի այդ ակտիվների արժեքի կտրուկ անկմանը` խափանելով առանց այդ էլ թույլ ֆինանսական դիրքերը:
Նշենք, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռեսլերը հայտնել է, որ չի բացառում Հունաստանի սնանկացումը եվրոպական միասնական արժույթը փրկելու նպատակով:











































