Tuesday, 28 11 2023
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում
Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք զիջում Վրաստանին
Ինչու Մխիթարյանը չշնորհավորեց Հայաստանի հավաքականին…
Սպերցյանին համեմատում եմ «Բարսելոնայի» աստղերի և հորդորում մնալ Ռուսաստանում

Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում

Սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղում մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում հյուրերին։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։2 հաշվով հօգուտ թուրքերի։ Թե կարգով և թե վարկանիշով թուրքերը զգալի գերազանցում են, բայց․․․։ Հայաստանի ազգային հավաքականը մեկ անգամ չէ, որ հաղթել է կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցներրի։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի ազգային թիմը և ինչպիսն են մեր հաղթելու հնարավորությունները։ Թուրքիայի ազգային թիմը գլխավորում է գերմանացի 60-ամյա մասնագետ Շտեֆան Կունցը։ Վերջինս նախքան Թուրքիա տեղափոխվելը եղել է Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ Կունցի գլխավորությամբ թուրքերն անց են կացրել 18 հանդիպում, որից 12-ում հաղթել են 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել են 4 պարտություն։ Նախորդ ընտրական շրջափուլում Թուրքիան մոտ էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն սակայն փլեյ-օֆֆում զիջեց Պորտուգալիային։ Այս դիմակայությունում ճակատագրական եղավ Թուրքիայի հավաքականի հարձակման գծի նախկին առաջատար Բուրակ Յիլմազի չիրացրած 11 մետրանոցը։ Վերջին 5 հանդիպումներում Թուրքիայի հավաքականը տարել է 4 հաղթանակ և կրել մեկ պարտություն։ Մեր առաջիկա մրցակիցը մարտի 28-ին ընթացիկ ընտրական փուլի շրջանակներում 0։2 հաշվով զիջել է Խորվաթիային։

Անցյալ տարվա սեպտեմբերին էլ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնում թուրքերը սենսացիոն պարտություն էին կրել, հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջել էին Ֆարերյան կղզիներին։ Ավելի վաղ Կունցի Թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լիտվային և ոչ-ոքի 3։3 խաղացել Լյուքսեմբուրգի հետ։ Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում Թուրքիան ժամանակից շուտ ապահովել էր առաջին հորիզոնականը և Լյուքսմբուրգի և Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումները մրցաշարային առումով կարևոր չեն եղել։ Ազգերի լիգայի 2020 թվականի խաղարկությունում Թուրքիան անհաջողության էր մատնվել B դիվիզիոնից նահանջելով C դիվիզիոն։ Հայաստանի հավաքականն իր հերթին բարձրացել էր B դիվիզիոն այս հարթությունում շրջանցելով Թուրքիան։ Արդյունքում, Եվրո-2024-ի ընտրական փուլին ընդառաջ Հայաստանը հայտնվել էր երրորդ, իսկ Թուրքիան՝ 4-րդ զամբյուղում։ Ինչևէ, նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան անց է կացրել երկու ընկերական հանդիպում, միևնույն 2։1 հաշվով առավելության հասնելով Շոտլանդիայի և Չեխիայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի դեմ խաղին Շոլցը ազգային թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստների։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրանց տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո։ Մինչդեռ Հայաստանի հավաքականի ճամբարկում գտնվող ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 32․5 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի ավագ և առաջատար Միլանի «Ինտերում» Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր Հաքան Չալհանօղլուի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրո է։ Նա Թուրքիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Փաստորեն, միայն Չալհանօղլուի տարսնֆերը գերազանցում է Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքին։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրքում Կյոկչյուի տրանսֆերային արժեքն էլ 35 միլիոն եվրո է։

Հայաստանի հավաքականի դեմ խաղին Կունցը չի հրավիրել թուրքական ֆուտբոլի ծագող աստղ Մադրիդի «Ռեալի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Վերջինս գոլի հեղինակ էր դարձել հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճում։ Հայաստանի դեմ խաղին ընդառաջ Թուրքիայի հավաքականում կան նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։ Մասնավորապես, առաջիկա հանդիպումն ամենայն հավանականությամբ բաց կթողնեն գերմանական «Հոֆենհայմի» կենտրոնական պաշտպան Օզան Կաբակը, ինչպես նաև «Բեշիկթաշկի» կենտրոնական կիսապաշտպան Սալիհ Օչանը։ Շատերը կհամաձայնվեն սակայն, որ մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր վրա, մեր ուժերի վրա։ Հայաստանի հավաքականում տեղի են ունցել դրական տեղաշարժեր, ունենք լավ մարզիչ, նոր ֆուտբոլային փիլիսոփայություն։

Ուստի, անկախ վիճակագրությունից և այլ փաստերից Հայաստանի հավաքականն ունի հաղթելու իրական հնարավորություն։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին Թուրքիան 41-րդն է, իսկ Հայաստանը՝ 90-րդը։ Ընտրական ենթախմբում Թուրքիան 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը՝ 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում