Մայքլ Ջեքսոնի հայրը դատական հայց է ներկայացրել իր որդու բժշկի` Կոնրադ Մյուրեյի դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հայցը ներկայացվել է նոյեմբերի 30-ին: Իր հայցում Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, բժշկին մեղադրում է որդու ոչ դիտավորյալ սպանության մեջ: Պաշտոնական վարկածով, փոփ երաժշտության արքայի մահվան պատճառը դեղերի գերդոզավորումն էր: Բժիշկը, որը փոխանցել էր այդ դեղերը, Կոնրադ Մյուրեյն էր: Ջեքսոնի հայրը հայց է ուղղել նաև Applied Pharmacy դեղագործական ընկերության դեմ, որտեղ արտադրվել է Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ դարձած պրոպոֆոլ դեղամիջոցը: Սակայն հայտնի չէ այն գումարի չափը, որ Ջո Ջեքսոնը, որպես փոխհատուցում, պահանջում է Կոնրադ Մյուրեյից և դեղագործական ընկերությունից: