Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ Կոնգրեսի լուրջ մասը չեն բացառում նաև հեղափոխական ճանապարհը

«Սկսել ա»-ն նշանակում է, որ եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, ուրեմն քշելու ենք, պրծնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարած «սկսել ա՛» կարգախոսին՝ կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ այսուհետ սկսվելու է մի պրոցես, որի նպատակն է հասնել ներկա իշխանությունների հիմնովին հեռացմանը: Գիմիշյանը նկատեց, որ ՀԱԿ-ի միշտ ասել է և հիմա էլ կողմ է, որ այդ գործընթացն իրականանա սահմանադրական ճանապարհով. «Սահմանադրական ճանապարհը ենթադրում է գործողություններ` սկսած խաղաղ պիկետներից, հանրահավաքներից, վերջացրած ապստամբությունով և հեղափոխությունով»:

ՀԱԿ անդամը նկատեց, որ այսօր հեղափոխական ճանապարհն ընդունելի է բռնապետերին հեռացնելու համար, և որպես օրինակ բերեց Քադաֆիին, Բեն Ալիին, Մուբարաքին։ Ըստ Գիմիշյանի՝ հեղափոխությունը՝ որպես օրինական ճանապարհ իրագործելու ցանկացած ժողովրդի իրավունքը ընդունել են նաև ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե իշխանությունների հետ խոսելու «այլ լեզուն» հեղափոխությունը կամ ապստամբությունը չէ, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Իհարկե, եթե ամեն ինչ գնաց այնպես, ինչպես որ ցանկալի է, և ինչպես որ պետք է լինի, և իշխանություններըն էլ մի քիչ խելք կունենան ու իրենց ըստ այդմ կպահեն, ապա փոփոխությունների հասնելու ամենացանկալի ճանապարհը սահմանադրականն է, ոչ թե հեղափոխականը: Բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ Կոնգրեսի լուրջ մասը չեն բացառում նաև հեղափոխական ճանապարհը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում