Friday, 08 12 2023
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․

«Օրենբուգի» 21-ամյա Ստեփան Օգանեսյանը կմիանա ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականին, որը սեպտեմբերի 12-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կատարի հետ։ «Ակումբի ղակացարությունն ինձ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին փաստաթուղթ ներկայացրեց: Շատ ուրախ եմ դրա համար: Երբեք չեմ մտածել ազգային հավաքականում ելույթ ունենալու մասին: Պարզապես ուշադրություն եմ դարձրել առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել է Օգանեսյանը։ Հիշցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս սակայն մերժել էր այն հայտարարելով, որ որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային թիմում։ Սևիկյանի քայլը լայն արձագանք էր ստացել ռուսական մամուլում։ Մասնավորապես, խոսվում է, որ Հայաստանը «փախցրեց» ռուսական ֆուտբոլը ներկայացնող հերթական տաղանդին։ Ավելի վաղ շատ էր խոսվում սեպտեմբերին կայանալաիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին Օգանեսյանը կրի մեր ազգային թիմի մարզաշապիկը։

«Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։ Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- Metararings։-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հայազգի ֆուտբոլիստը։ Խոսվում էր նաև, որ Օգանեսյանը կարող է մեր հավաքականին միանալ հունիսին տեղի ունեցած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին։ Օգանեսյանի գործակալ Ալեքսանդր Մանյակովը սակայն փարատել էր այդ տեղեկությունը հայտարարելով․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններում առաջընթաց կա՞: Զանգ եղավ ֆեդերացիայից, սակայն մենք ժամանակ խնդրեցինք որոշելու համար։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որոշումների կայացման վրա: Ես դրանք չեմ բարձրաձայնի։ Սպասենք»։ Իրականում ինչու Օգանեսյանը որոշում կայացրեց ի օգուտ Ռուսաստանի։ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է դեռևս անցյալ տարի հրահանգել էր ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։ Նման հրահանգ տրվել էր այն բանից հետո, երբ Էդուարդ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի լավագույն կիսապաշտպանն է հանդիսանում։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա հայզի կիսապաշտպան «Արարատ-73» լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Ալեքսանդր Կովալենկոն ՀՀ հավաքականի կազմում հանդես գալու ցանկություն ունի։

Կարճ ժամանակ անց Կովալենկոն հայտնվց Ռուսաստանի հավաքականում, որ զրկված է պաշտոնական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ «Լոկոմոտիվի» պաշտան Նաիր Տիկինիզյանի Հայաստանի հավաքականում հայտվելուց և մեր ազգային թիմի տպավորիչ հաղթանակից հետո իրավիճակն ավելի սրվեց։ Մասնավորապես, «Սպորտ-Էքսպերս» պարբերականում հայտնվեց սկանդալային հրապարակում Հայաստանի հավաքականի լեգեոներների մասին։ «Հաշվի առնելով Հայաստանի լավ թիմը՝ Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդին այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէինք ցանկանա կորցնել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք՝ ոչ։ Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը՝ ավելի ուշադիր, քան հիմա»,- գրել էր նշված պարբերականի լրագրող Արտյոմ Բելինինը։ Վերլուծելով վերջին զարգացումները պարզ է դառնում, որ Օգանեսյանի որոշման վրա ազդել են այլ գործոններ։ Նշենք, որ հունիսին որևէ հավաքական սեպտեմբերին հավաքական ցանկություն չհայտնեց ընկերական հանդիպում անցկացնել համաշխարհային ֆուտբոլի լուսանցկում հայտնված Ռուսաստանի հետ։

Իրականում սպասվում էր, որ Օգանեսյանն ինչպես Կովալենկոն պետք է հայտներ Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում։ Ի տարվերություն Սևիկյանի, Կովալեկոն տեղ չի գտել Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում։ Կան տեղեկություններ, որ ռուսները մտադիր են ամուր պատնեշ սահմանել հայազգի ֆուտբոլիստների համար արգելելով նրանց խաղալ Հայաստանի հավաքականում։ Խոսվում էր, որ Կովալենկոն ցանկություն ունի սեպտեմբերին միանալու Հայաստանի հավաքականին, բայց․․․։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում