Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական մակարդակի վրա` հավելելով, որ արևտրա-տնտեսական հարաբերությունները նույնպես լավ տեմպեր ունեն: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, քանի որ մենք գտնվում են միևնույն ռազմաքաղաքական բլոկում: Այո, կան թերություններ, սակայն ամեն ինչ պետք է անել, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել այդպիսի թերություններից»,- ասել է Լուկաշենկոն` Մինսկում հանդիպելով Նալբանդյանին:
«Բավական է ասել, որ մեր երկրները նախկինԽՍՀՄ տարածքի ամենաինտեգրվածներն են: Տարբեր պատճառներով` օբյեկտիվ, թե սուբյեկտիվ»,- նշել է Լուկաշենկոն` հավելելով, որ բելառուս ժողովուրդ ուշադիր հետևում է, թե ինչպես են հայերը հաղթահարում դժվարին պայմանները:











































