Ներկայումս մեծ վտանգներ և ահազանգեր կան, որ թմրամիջոցները հայտնվում են նաև բանակում, ինչը շատ վտանգավոր է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը: «Զինված ուժերն այն կառույցներից են, որ պետք է առաջինը պայքարեն դրա դեմ»,- առաջարկեց Հարություն Մելիքյանը: Սակայն մեր հարցին, թե ո՞ր զորամասերում և թմրանյութի ի՞նչ տեսակներ են օգտագործվում, խուսափեց պատասխանել։