Friday, 08 12 2023
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․

Վերջերս Մոսկվայի «Դինամոյից» իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Արսեն Զախարյանը հնարավոր է ելույթ ունենա Հայաստանի ազգային հավաքականում։ «Մոսկվայի «Դինամոյին» մոտ կանգնած աղբյուրներիցս մեկը քիչ առաջ հայտնեց մի տեղեկություն, որի ճշգրտությունը դեռևս 100 տոկոսով չեմ հաստատում։ Չնայած, որ տեղեկությունը ստացել եմ հավաստի աղբյուրից։ Արսեն Զախարյանի` «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագիր կնքելու գլխավոր պայմաններից մեկը եղել է այն, որ վերջինս այլևս չի խաղալու Ռուսաստանի հավաքականում։ Ընդ որում, այդ մասին պայմանագրի մեջ կոնկրետ կետ կա։ Միևնույն ժամանակ արդեն ՖԻՖԱ-ին հայտ է ուղարկվել, որպեսզի կառույցը թույլ տա Զախարյանին փոխել քաղաքացիությունը և խաղալ Հայաստանի հավաքականում։ Բանակցությունները շարունակվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Իսպանական ակումբի մամուլի ծառայությունն ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը, բայց․․․։

Ըստ Մելիքսեթյանի Զախարյանը ցանկություն ունի խաղալու Հայաստանի հավաքականում և ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ի որոշումից։ Այստեղ հարց է ծագում, որքանով է պատեհ, որ Զախարյանի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանքեր գործադրի։ «Պետք է պարզել, թե ինչու են հիմա ցանկանում միանալ Հայաստանի հավաքականին. նրանք այլևս պետք չե՞ն Ռուսաստանին: ՀՖՖ-ն պետք է լավ մտածի. խաղացողը պետք է ցանկանա խաղալ ազգային հավաքականում, և ոչ այնպես, որ դա մի տեղ չստացվի, և դու փոխես քաղաքացիությունը: Իհարկե, նրանք երկուսն էլ շատ լավ խաղացողներ են, ովքեր կօգնեն թիմին հաղթել: Բայց նման հարցերում պետք է ավելի գլոբալ նայել, մտածել ոչ միայն ֆուտբոլի մասին։ Գիտեմ, ես չեմ կարող ֆեդերացիայի փոխարեն պատասխանել: Եթե դա ինձնից կախված լիներ, ապա կասեմ՝ ֆուտբոլը միայն խաղադաշտում խաղալը չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հենց հիմա որոշել փոխել սպորտային քաղաքացիությունը։ Կարևոր չէ, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են նրանք, կարևոր է այն, որ նրանք ցանկանան խաղալ՝ կրելով Հայաստանի զինանշանով մարզաշապիկը: Բայց ՀՖՖ-ն ինձ պես չի դատի, քանի որ նրանց արդյունք է պետք։ Այս տղաներից մեկին, կարծում եմ, շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականում»- օրեր առաջ Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել էր մեր ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, խոսելով Զախարյանի և մեկ այլ հայազգի ֆուտբոլի Ալեքսանդր Կովալենկոյի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու մասին։ Հունիսի 19-ին տեղի ունեցած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ տեղեկություն էր տարածվել, որ Արսեն Զախարյանը Երևանում է։

Ավելին, նշվում էր, որ Զախարյանը եկել է հետևելու մեր Ազգային թիմի ելույթին, ինչպես նաև բանակցելու ՀՖՖ-ի հետ սպորտային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Զախարյանն իսկապես ժամանել էր Երևան, բայց որքան էլ տարօրինակ է նա ներկա չի գտնվել Հայաստան-Լատվիա հանդիպմանը։ «Հանգստանալու նպատակով էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, թարմացա: Չեմ հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա հետաքրքիր վայրեր, ծանոթացա դրանց հետ։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել էր Զախարյանը։ Տեղի ունեցածը թերևս լավագույն կերպով է ցույց տալիս Զախարյանի վերաբերմունքը Հայաստանի հավաքականին։

Նշենք, որ մեր գլխավոր թիմում է ելույթ ունենում Ռուսաստանի երիտասարդական հավաքականում Զախարյանի խաղընկեր Նաիր Տիկնիզյանը։ Զախարյանը կարող էր գալ ստադիոն գոնե ընկերոջ խաղը դիտելու, բայց․․․։ Հիշեցնենք, որ Զախարյանը 6 հանդիպում անց է կացրել Ռուսաստանի ազգային թիմում և ՖԻՖԱ-ի օրենսդրության համաձայն այլևս երբեք չի կարող կրել այլ հավաքականի մարզաշապիկ։ Թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլային գերատեսչությունը դժվար է ասել։ Ամեն դեպքում պետք է առաջին հերթին հասկանալ, Զախարյանը պետք է Հայաստանի հավաքականին, թե Հայաստանի հավաքականն է նրան պետք սեփական կարիերայի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում