Տաջիկստանում հորդառատ անձրևների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (ԱԻԿ) մամուլի ծառայությունում։
«21 զոհ, 17-ը՝ Վահդաթում, 2-ը՝ Ռուդակիում, 2-ը՝ Վարզոբում», – հայտնել է ԱԻԿ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին։
Նա հավելել է, որ գերատեսչության աշխատակիցները շարունակում են փրկարարական աշխատանքները։