
Տրանսֆերմարկետ պարբերականի համաձայն Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին հրավիրված Հայաստանի հավաքականի 25 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 32․53 միլիոն եվրո։ Մեր հավաքականի ամենաթական ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հիշեցնենք, որ վերջին թարմացումից հետո Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերը աճել է ավելի 15 անգամ։ Նշենք, որ Սպերցյանը վերջերս ճանաչվեց 2022/2023 թթ մրցաշրջանի Ռուաստանի լավագույն կիսապաշտպան։ «Կրասնոդարի» կազմում նա Ռուաստանի ընթացիկ առաջնությունում 6 խաղում արդեն իսկ 3 գնդակ է խփել և կատարել մեկ գոլային փոխանցում։
Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվել էր Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երեք գնդակ։ Երկրորդ տեղում է վերջերս ամերիկյան «Կոլամբուս Քրյուից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» տեղափոխված կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինիս տրանսֆերը կազմում է 6 միլիոն եվրո է։ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն եռյակում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքն կազմում է 2․5 միլիոն եվրո։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Տիկնիզյանը ևս 6 խաղում 3 գնդակ է խփել։ Մինչև վերջին թարմացումը երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Թարմացման արդյունքում սակայն Բարսեղյանի տրանսֆերը նվազել է միանգամից 1 միլիոն եվրոյով և կազմում է 1․2 միլիոն եվրո։ Մեկ միլիոն եվրոյով նվազել է նաև գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը կազմելով մեկ միլիոն եվրո։ Նշենք որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հունիսին տեղի ունեցած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին Ադամյանին չէր հրավիրել։ Առաջիկա հանդիպումներին սակայն նա տեղ է գտել ուկրաինացի մասնագետի ցուցակում։ Այս ֆուտբոլիստը վերջին շրջանում խաղաժամանակ ստանում է իր թիմի կազմում նաև աչքի ընկնում արդյունավետ խաղով։ «Ռոստովի» ներկայացուցիչ Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։
Առաջիկա խաղերին սակայն նա չի հրավիրվել հավաքական։ Ազգային թիմ չի հրավիրվել Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Վերջինիս տրանստերֆրային արժեքը կազմում է 1․3 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Ինչևէ, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ վերջերս պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։ Առաջիկա հանդիպումներին հրավիրված ամենթանկ ֆուտբոլիստների շարքում է «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1 միլիոն եվրոյով։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն ևս մեկ միլիոն եվրո է։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և հիմա կազմում է 900 հազար եվրո։
«Կրասնոդարի» մեկ այլ ներկայացուցիչ 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժքը գնահատված է 800 հազար եվրոյով։ Հունիսին մեր հավաքականում նորամուտը նշած «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևչի տրանսֆերը գնահատված է 200 հազար եվրոյով։ Այսպիսով Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին հրավիրվածների շարքում ունենք մեկ միլիոն եվրո եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներ։ Միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հավաքականի երկու թեկնածուներ էլ տեղ չեն գտել Պետրակովի ցուցակում։