Շվեդիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և միջազգային հանրության բոլոր հետագա ջանքերին։ Այս մասին այսօր Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդը։ «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում անհրաժեշտ որոշումներ ընդունել այդ հակամարտության կարգավորման հարցում նշանակալի տեղաշարժերի հասնելու ուղղությամբ»,– ասել է արտգործնախարարը. հայտնում է Trned-ը։