Friday, 08 12 2023
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար

Հայաստանում ֆուտբոլի տոմսերի գնի նոր ռեկորդ է գրանցվում։ Սեպտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման արևելյան տրիբունայի տոմսերը վերավաճառվում են 60 հազար դրամով։ Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը արժեն 20-30․000 հազար դրամ։ Նշենք, որ հյուսիսային և հարավային տրիբունաների տոսմերը ՀՖՖ-ն վաճառել էր 1000 դրակով, իսկ արևելյան և արևմտյան տրիբունաների տոմսերը 3-10 հազար դրամով։ Վերավաճառողները տոմսերն իրացնելու համար օգտագործում են ինչպես list.am կայքը, այդպես էլ սոցիալական ցանցերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հուլիսի 3-ին էր սկսել այս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Րոպեներ անց, երբ երկրպագուները տեղեկացել էին տոմսերի վաճառքի մասին, tickets.ffa.am կայքը խափանվել էր։ Այնուհետև, հուլիսի 6-ին Հայկական ֆուտբոլի պատմության ռեկորդ գրանցվեց։Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Վաճառքի օրը կայք կարելի էր մտնել մեծ դժվարությամբ։ Մուտք գործելու համար անհրաժեշտ էր էջը տևական ժամանակ թարմացնել։ Բազմաթիվ երկրպագուների այդպես էլ չէր հաջողվել գնել տոմս։ Տեղի ունեցածը մեծ աղմուկ և դժգոհություն էր առաջացրել ֆուտբոլասերների շարքերում։ Մի մասը մեղադրում էր ֆեդերացիային, վաճառքը պատշաճ կերպով չկազմակերպելու համար։ Շատերն էլ դժգոհում են, որ տոմսերի զգալի մասը գնել են վերավաճառողները։ Այո տոմսերի որոշակի քանակ գնել են վերավաճառողները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել Tiktok-ում։ Այս երևույթը սակայն սովորական է երևույթ է նույնիսկ եվրոպական քաղաքակիրթ երկրներում։ Չմոռանանք, որ Հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Լատվիա խաղի 1000 դրամանոց տոսմերը սև շուկայում վաճառվում էին 15-20 հազար դրամով։ Բնական է, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ խաղի տոսմերը սև շուկայում վաճառվում են ավելի թանկ։ Չմոռանանք նաև, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցելու է Թուրքիայի հետ։ Այս խաղում մեր հավաքականի դրական արդյունքի հասնելու դեպքում տոմսերի գնի նոր ռեկորդ կգրանցվի։ Ինչ խոսք տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների մեջ կարելի է մեղադրել ՀՖՖ-ին։ Երեք օր շարունակ տասնյակ հազարավոր երկրպագուներ լարված և նյարդայնացած սպասում էին տոմսերի վաճառքին։Վաճառքի ժամերին էլ իրական քաոս էր սկսվել մեր հայրենակիցների շարքերում։

Ֆուտբոլի ֆեդերացիան խաղից երկու ամիս շուտ վաճաքի հանելով տոմսերը՝ հավանաբար հաշվի չէր առել, որ կարող է նման հոսք լինել դեպի tickets.ffa.am։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ ֆուտբոլի տոմսերը սպառվեցին ժամերի ընթացքում։ Նույնիսկ Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և այլ թոփ հավաքականների դեմ հանդիպումների տոմսերը վաճառվում էին օրերի, նույնիսկ շաբաթների ընթացքում։ Նման աժիոտաժի պատճառը Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներն են ընտրական շրջափուլում։ Մարդիկ կարոտ են նորմալ սպորտային իրադարձությունների և հաղթանակների։ Հայաստանում սպորտը և մասնավորապես թիմային մարզաձևերը մեղմ ասած լավ վիճակում չեն։ Ըմբշամարտը կամ ծանրամարտը, որտեղ մերոնք մեդալներ են նվաճում՝ մասսայականություն և հետաքարություն չեն վայելում հասարակության շրջանում։ Ֆուտբոլի ազգային թիմի ելույթները կարծես դառնում են սպասված և լուսավոր իրադարձություն մեր հայրենակիցների համար։

Այո, տասնյակ հազարավոր երկրպագուներ հնարավորություն չեն ունենա «Հանրապետականից» դիտելու Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Սա բավականին լուրջ խնդիր է ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի և պետության համար։ Կա խնդրի կարգավորման միակ լուծում, որի մասին բազմիցս ենք խոսել։ Նոր մարզադաշտի կառուցումն այլընտրանք չունի։ Այն, որ մեր ֆուտբոլի հավաքականը դարձել է լուսավոր կետ հասարակության համար՝ ինչ խոսք ուրախալի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում