Friday, 08 12 2023
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը սեպտեմբերի 16-ից 24-ը կհյուրընկալի 2023 թվականի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ԱԱ-ի մասնակիցների նախնական հայտացուցակները։ Նշենք, որ առաջիկա առաջնությունը վարկանիշային է 2024 թվականի օլիմպիական խաղերի համար։ Կարևորագույն մրցաշարում սպասելիքները հատկապես մեծ են ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանից, Վազգեն Թևանյանից, հունահռոմեական ըմբիշներ Մալխաս Ամոյանից և վերջապես Արթուր Ալեքսանյանից։ Անցյալ տարվա սեպտեմբերին լեգենդար մարզիկը կրկին Բելգրադում ոսկե մեդալ նվաճեց 4-րդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Եզրափակիչում Ալեքսանյանը մրցել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ և հաղթանակ տոնել 5:1 հաշվով: Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո Ալեքսանյանը դադար էր վերցրել։ Ոմանք շտպանում էին պնդել, որ տիտղոսակիր հայ մարզիկն այլևս գորգ դուրս չի գա, բայց․․․։

«Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է: Այժն արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը»,- մեծ հաղթանակից հետո ասել էր Արթուր Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Արդեն Այս տարվա ապրիլին Արթուր Ալեքսանյանը պատմություն կերտեց։ 7 ամսվա ընթացքում մեր մարզիկը ոսկե դուբլ ձևակերպեց հռչակվելով նաև Եվրոպայի չեմպիոն։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր ըմբիշը նույն 5։1 հաշվով հաղթել Կիրիլ Միլովին, որն այդ պահին UWW-ի դասակարգման առաջատարն էր 97 կգ քաշային կարգում։ Դա Ալեքսանյանի 6-րդ ոսկին էր Եվրոպայի առաջնությունում։ Չմոռանանք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը կողմնակալ մրցավարության զոհ էր դարձել։ Մասնավորապես մրցավարները հաղթանակը նվիրել էին Ռուսաստանի ներկայացուցիչ Մուս Եվլոևին։ Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – սկանդալային գոտեմարտից հետո Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել էր մեր մարզիկը։

Ի դեպ, Հայաստանի նկատմամբ իրականացվող մրցավարական «բեդպրեդելի» ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհարվորել էր Մուսա Եվլոևին հայ ըմբիշի նկատմամբ տարած սկանդալային հաղթանակի կապակցությամբ։ «Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար»,-ասված էր Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։ Արթուր Ալեքսանյանի հայտարարության և մեր նկատմամբ իրականացվող մրցավարական արշավանքից հետո սա իսկապես շնորհավորանք էր մրցավարական ամենաթողությանը։ Այսօր Եվլոևն ու ռուսաստանցի մյուս ըմբիշները չկան միջազգային հարթակում։ Օլիմպիադայից առաջ Արթուր Ալեքսանյանն ապացուցել է, որ ուժեղագույնն է Եվրոպայում, աշխարհում և նույնիսկ մրցավարական «բեսպրեդելի» գնով իրեն հնարավոր չէ կանգնեցնել։

Առջևում աշխարհի առաջնությունն է, որտեղ Ալեքսանյանից սպասում ենք 5-րդ ոսկին և օլիմպիական խաղերի ուղեգիր։ Լեգենդար մարզիկին ըստ էության երկու քայլ է բաժանում օլմպիական ոսկուց։ Ալեքսանյանը ունի ոսկե հնարավորություն վերականգնելու արդարությունը, որը մեծ հաղթանակ կպարգևի Հայաստանին։ Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականների կազմերն աշխարհի առաջնությունում։
Ազատ ոճի հավաքականի կազմը

57 կգ․ Արսեն Հարությունյան
61 կգ․ Նորիկ Հարությունյան
65 կգ․ Վազգեն Թևանյան
70 կգ․ Արման Անդրեասյան
74 կգ․ Հրայր Ալիխանյան
79 կգ․ Արման Ավագյան
97 կգ․ Սերգեյ Սարգսյան

Հունահռոմեական ոճի հավաքականի կազմը

55 կգ․ Ռուդիկ Մկրտչյան
60 կգ․ Գևորգ Ղարիբյան
63 կգ․ Հրաչյա Պողոսյան
67 կգ․ Սլավիկ Գալստյան
72 կգ․ Շանթ Խաչատրյան
77 կգ․ Մալխաս Ամոյան
82 կգ․ Սամվել Գրիգորյան
87 կգ․ Գևորգ Թադևոսյան
97 կգ․ Արթուր Ալեքսանյան
130 կգ․ Դավիթ Օվասապյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում