Tuesday, 05 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Ինչու ձախողվեց Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Այաքս»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»։ Այս մասին հայտարարել է «Այաքսի» գլխավոր մարզիչ Մորիս Սթեյնը։ «Հավանականւթյունը շատ փոքր է, Սպերցյանի տեղափոխությունը չի կայանա»,- ասել է Սյթեյնը։ Այս շաբաթվա սկզբին տեղեկություն էր տարածվել, որ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Մեր տեղեկություններով, խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել է չափազանց մեծ գումար։ Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում է 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ է վճարել 12 միլիոն։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին գրել էր Koinc Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցություններ պետք է սկսեր, բայց․․․։

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ուներ։Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում էին Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում էր, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումների ընթացքում։ Չմոռանանք, որ վերջերս «Բորուսիայում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Տեղկեկություն էր տարածվել նաև, որ Սպերցյանը իտալական «Ինտերի» և «Սասուոլոյի» թիրախում էր։ Վերջինիս սպորտային տնօրեն Ջովանի Ռոսսին Спорт-Экспресс-ի թղթակցի հետ զրույցում խոսելով մեր ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին ասել էր․ «Սպերցյանը մեզ համար առաջնահերթ տարբերակ չէ։ Նա թանկ ֆուտբոլիստ է»,- ասել է Ռոսին։ Ըստ տեղեկությունների Սպերցյանը ցանկանում է կարիերան շարունակել «Այաքսում» և այլ տարբերակներ լրջորեն չի դիտարկել։ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել էր «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին՝ Սպերցյանի տեղափոխության հարցով։ Հաղորդագրության համաձայն՝ «Այաքսի» ղեկավարը կապ էր հաստատել հայ կիսապաշտպանի գործակալների հետ։ Voetbalnieuws-ը գրել էր, որ Սպերցյանին ձեռք բերելու համար «Այաքսը» պետք է վաճառեր քանի ֆուտբոլիստի։

«Այաքսի» եկամուտը նվազել է 45 միլիոն եվրոյով, քանի որ հոլանդական ակումբը չի նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Ամստերդամցիները այս մրցաշրջանում կխաղան Եվրոպա լիգայում»,- գրել էր վերը նշված պարբերականը։ Ինչևէ, ձախողված գործաքի պատճառով Սպերցյանի ապագայի հարցում իրավիճակը բարդացավ։ Նախօրեին ինսայդեր Կիրիլ Ռադչենկոն տեղեկություն էր տարածել, որ իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբներից մեմը շուտով պաշտոնական առաջարկ կներկայացնի «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու հաամար: Իսկ թե որ ակումբի մասին է խոսքը Ռադչենկոն չէր նշել։ Արձանագրենք թերևս, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կրասնոդարից» չհեռանալու դեպքում Սպերցյանի խաղում հնարավոր է սկիզբ առնի լճացման պրոցեսը։

Սպերցյանի մակարդակի ֆուտբոլիստի Ռուսաստանում մնալը ընդունենք, որ վտանգավոր է։ Շատ էր խոսվում, որ եվրոպական թիմից լավ առաջարկի դեպքում «Կրասնոդարի» ղեկավարությունը և մասնավորապես ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի մեր ֆուտբոլիստի տեղափոխությանը։ Վերջին զարգացումները սակայն ստիպում են ենթադրել, որ այսպես կոչված լավ առաջարկ «Կրասնոդարը» չի ստացել։ Բնական է, որ տրանսֆերի հարցում մեծ նշանակություն ունի ֆինանսական կողմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում