Փորձում ենք հոգեկան կամուրջ ստեղծել Արցախի մեր հայրենակիցների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ամերիկահայ ազգային-քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
Հովսեփյանի խոսքով` իրավիճակը Արցախում լուրջ է, վտանգը սպառնում է ամբողջ հայությանը: Սփյուռքում յուրաքանչյուր միջոցառում սահմանափակ ազդեցություն է ունենում Արցախի հարցի վրա: Սփյուռքի լռությունը չպետք է վերագրել անտարբերության: Պետք է մտածել ինչպես Սփյուռքին ներգրավել որոշ գործընթացների մեջ»: