Tuesday, 05 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Պետրակովի ցուցակը․ Ովքեր չկան ազգային հավաքականում

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ հրապարակեց ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Մեր հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 8-ին ուժերը կչափի այս երկրի ընտրանու հետ: Սեպտեմբերի 11-ին արդեն Երևանում Հայաստանը կխաղա Խորվաթիայի հետ: Սպասվում էր, որ կարևորագույն հանդիպումներին ընդառաջ Կապառոսի ցուցակում կլինեն նոր անուններ։ Մասնավորապես, սպասվում էր, որ հավաքական կհրավիրվեն «Օրենբուրագում» ելույթ ունեցող Սեփան Օգանեսյանը ինչպես նաև «Նիժնի Նովգորոդում» արդյունավետ խաղ ցուցադրող Էդգար Սևիկյանը։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանի ազգային թիմում և հրավեր ստանալու դեպքում այն կընդունի։

«Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար»,- ասել էր Սևիկյանը։ Թե ինչու այս ֆուտբոլիստ չի հրավիրվել հավաքական դժվար է ասել։ Հնարավոր է, որ դեռևս կարգավորված չեն փաստաթղթային հարցերը։ Չի բացառվում նաև¸որ Սևիկյանը չի համապատասխանում Պետրակովի խաղային փիլիսոփայությանը։ Հայաստանի հավաքականից հրավերը պատրաստ էր դիտարկել նաև Օգանեսյանը։ «Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։ Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- այս տարվա հունիսին Metararings։-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Օգանեսյանը։

Վերջինս առաջարկ ստացել էր հավաքականից սակայն ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար։ Ինչևէ, Պետրակովի ցուցակից դուրս է մնացել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վերջինիս հավաքական չհրավիրվելը զարմանք է առաջացրել երկրպագուների շրջանում։ Սա թերևս այն դեպք է, երբ վստահաբար կարող ենք ասել՝ Բայրամյանը չի համապատասխանում Պետկարովի խաղային փիլիսոփայությանը։ Դա անկհայտ էր նաև նախորդ հանդիպումներում երբ ուկրաինացի մասնագետն այս ֆուտբոլիստին քիչ խաղաժամանակ էր տալիս։ Բայրամյանին չհրավիրելու մեջ Պետկարովին մեղադրելը ամենևին ճիշտ չի լինի։ Այս մասնագետին վստահվել է մեր գլխավոր թիմը, որը արդյունք է ցույց տալիս։ Վստահենք մարզչին նաև կազմի ընտրության հարցում։ Ազգային հավաքական չի հրավիրվել նաև բուլղարական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Հանուն արդարության նշենք, որ Շաղոյանին Պետրակովը դրսևորվելու հնարավորություն տվել էր հավաքականում, սակայն այս ֆուտբոլիստի խաղն առանձնապես չէր տպավորել։ Կիսապաշտպանության օղակում մրցակցությունը մեծ է և Շաղոյանին չհրավիրելը տրամաբանական պետք է համարել։ Պետրակովն այս անգամ հավաքական է հրավիրել գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանին, որը դուրս էր մնացել հունիսին կայացած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումների հայտացուցակից։ Մեկնարկած մրցաշրջանում Ադամյանը հաջող է ելույթ ունենում ցանկության դեպքում կարող է օգտակար լինել նաև հավաքականին։

Մեծ հաշվով Պետրակովը կազմել է օպտիմալ ցուցակ, որտեղ տեղ են գտել այն ֆուտբոլիստները, որոնց խաղին ուկրաինացի մասանգետը լավ ծանոթ է։ Ինչ խոսք ազգային թիմի ներկայիս կազմին ռոտացիան ամենևին չէր խանգարի, բայց ունենք այն ինչ ունենք և վստահելով Կապառոսին լիահույս ենք, որ առաջիկա հանդիպումներում ևս կունենաք դրական արդյունք։ Ստորև ներկայացնում ենք ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում