Հալեպը չէ միայն, ամբողջ Մերձավոր Արևելքն է անկայունության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ Վեր․ Հարություն Սելիմյանը:
Վերապատվելի Սելիմյանի խոսքով՝ Սիրիայում տնտեսական անկում է, այդ անկայունությունը իր ազդեցությունն ունի նաև հայ համայնքի վրա․ «Սիրիայում ժողովուրդը մաքառում է, տարրական կարիքներ ապահովելը շատ դժվար է: Սիրիայի հայ համայնքի տառապանքի մասին արտահայտվելը ցավոտ է: ԱՄՆ Հայ ավետարանչական ընկերակցությունը սիրիահայերին չլքեց»: