Այսօր ելույթ ունենալով Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկածներ է հայտնել ԵԱՀԿ-ի ներկա գործունեության արդյունավետության առնչությամբ: Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ն կորցնում է իր ներուժը, և անհրաժեշտ է այն արդիականացնել հստակ իրավական հիմքով. «Հարկավոր են ունիվերսալ կանոններ՝ կազմակերպության ռեսուրսների օգտագործման ճանապարհին»,- նշել է ՌԴ նախագահը և հիշեցրել, որ Ռուսաստանը իր առաջարկներն է ուղարկել ԵԱՀԿ գործունեության բարելավման վերաբերյալ, որոնք թույլ կտան կազմակերպությանը՝ կապող օղակ դառնալ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի միջև:
Ռուսաստանի նախագահի ելույթի մյուս ուշագրավ մասն այն է, որ նա անդրադարձել է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզային ռեժիմի հարցին: ՌԴ նախագահը շեշտել է, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ: