«Եվրասիա» հիմնադրամի անցկացրած հարցումների շրջանակներում՝ «Գլխավորապես ի՞նչ աղբյուրներից եք տեղեկանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ո՞րն է դրանցից հիմնականը» հարցին հարցված հայաստանցիների 92%-ը պատասխանել է, որ օգտվում է հեռուստատեսությունից: Ադրբեջանում հեռուստատեսությունը տեղեկատվության հիմնական աղբյուր է 91%-ի համար, Վրաստանում` 88%-ի: «Շաբաթական գոնե մեկ անգամ թերթ կամ ամսագիր կարդու՞մ եք` Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու համար» հարցին «ոչ» է պատասխանել 66 %-ը, «այո»` 34%-ը: Նույն հարցին Վրաստանում «ոչ» է պատասխանել 59%-ը, «այո»` 40%-ը, Ադրբեջանում` համապատասխանաբար` «ոչ» է պատասխանել 73%-ը, «այո»` 26%-ը: