Իրանի զինված ուժերի աշխարհագրության բաժնի ղեկավար Մուհամադ Հասան Նամին իրանական Mehr գործակալության հետ ունեցած զրույցում հայտարարել է. «Շուտով Google Earth ծրագիրը, որը Արևմուտքի կողմից Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու նպատակով է գործում, արգելափակվելու է, և հիշյալ ընկերությունը այլևս հնարավորություն չի ունենալու լուսանկարել Իրանի տարածքը»։
Իրանցի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Չինաստանը 3 տարի առաջ, ՌԴ՝ 2.5 և Մալայզիան՝ 1 տարի առաջ արգելափակել են Google Earth-ը:
Իրանի իշխանությունները երկրում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո լուրջ սահմանափակումներ են մտցրել ինտերնետի ոլորտում և բոլոր միջոցներով փորձում են վերահսկել իրանցիների գործունեությունը ինտերնետում: