Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել 2-րդ պատարագը։ Այն մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 11.00-ին և ավարտվել 14.00-ին։
Նախորդ տարվա նման այս տարի ևս պատարագը մատուցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պատարագից հետո հյուրերը մի քիչ զբոսնել են կղզում, ապա լքել այն։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սուրբ Խաչում պատարագն անցկացվել էր սեպտեմբերի 19-ին, որը վերջին 95 տարիների (1915 թվականից հետո) առաջին պատարագն էր։











































