Ռուսական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, հայազգի Միխայիլ Գալուստյանը, ռուսական «Հղին» նոր կոմեդիայի շնորհանդեսից հետո, ընկերական հավաքույթի ժամանակ, վստահ լինելով, որ իր խոսքերը դուրս չեն գա նեղ շրջապատից, հայտարարել է, որ ինքը և ViaGra խմբի նախկին երգչուհի Աննա Սեդակովան այդ ֆիլմում հայտնվել են «անկողնու միջոցով»: Այս մասին հայտնում է Life News-ը` իր կայքում տեղադրելով հավաքույթի տեսագրության մի հատված:
Հարբած Գալուստյանը նաև հայտարարել է. «Նկարահանման հրապարակում գրեթե բոլորը միասեռականներ էին, հատկապեսէ Խրուստալյովը»: Comedy Woman հեռուստաշոուի վարող Դմիտրի Խրուստալյովն, ի պատասխան այս խոսքերի, ասել է. «Ես, ի դեպ, սիրում եմ սևերին»:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ռեստորաններից մեկում:










































