Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Կհանդիպենք… կհանդիպենք կրակի մեջ

Այսօրվա պես հիշում եմ, երբ հինգ տարեկանիս օրը բակի տղաներով որոշեցինք ֆուտբոլ խաղալ, ու գնդակը պատահաբար հայտնվեց շենքի նկուղում: Ու քանի որ գնդակը մեկն էր, իսկ մենք խաղի ծարավ, որոշեցինք գնդակը հանել նկուղից, որը նաև շենքի աղբամանին էր փոխարինում. ով ինչ ավելորդ իր ուներ, լցնում էր այնտեղ, ու այդպես էլ մոռացվում էր` ով ինչ է դրել:

Շենքի ջրի ու սանհանգույցի խողովակներն էլ, թարսի պես, անցնում էին նույն տեղով, ու անընդհատ կաթելով` քայքայում էին նկուղի եղած-չեղածը: Ժամանակի ընթացքում այնպես էր ստացվել, որ նկուղը անանացանելի էր դարձել ոչ միայն մանուկների համար, այլև մեծերի, որովհետև ո’չ էլեկտրական լար էր մնացել, ո’չ էլ ելումուտի ճանապարհ, դրա համար էլ մեր որոշումը` գնդակը դուրս բերել առնետների ապաստարան դարձած նկուղից, իսկապես «հերոսություն» էր: Ու ինչքան էլ մենք հերոս լինեինք, կատարյալ մթության մեջ անհնար էր շարժվել, դրա համար էլ որոշեցինք մի թերթ վառել ու մտնել նկուղ, հետո երկրորդը, իսկ հետո ես և ընկերս տեսանք, որ նկուղն ամբողջությամբ պատվեց ծխով, ու ինչ-որ մի անհասկանալի ուժ մեզ այդտեղից դուրս բերեց:

Այդ անգամ մեր շենքը լրիվ չայրվեց, դեռ ավելին, հրշեջների հեռանալուց հետո պարզվեց, որ լավ էլ խորը նկուղ ենք ունեցել, ու վրաներս խաբար չկա, ինչը հետագայում հորս ու առաջին հարկի հարևաններին հնարավորություն տվեց այն սեփականաշնորհել, ու մինչև տունս վաճառելը` մեր այրած ու սեփականաշնորհած նկուղը ծառայում էր տնեցիների սարքած կոմպոտների ու ջեմերի համար պահեստ:

Շենքի կողքի բակում մի խաղահրապարակ կար, որը դժվար էլ էր խաղահրապարակ անվանել, որովհետև կառուցված էր ավտոտնակների տանիքին, և սկզբից ու վերջից երկու մեծ բետոնե ելուստ էր թողնված, որպեսզի ավտոտնակում հավաքվող գազերն այդտեղից դուրս գային: Իրար դիմաց, մոտ երեսուն մետր հեռավորության վրա գտնվող այդ ելուստները ծառայում էին մեզ որպես դարպասներ, ու որ թիմը կարողանում էր հարվածել դիմացինի «դարպասին», նշանակում էր` գոլը հաշվված է: Դե, ինչ ասեմ, մի ութ տարեկան կլինեի, երբ տղաներով որոշեցինք իմանալ, թե ինչ կա խաղահրապարակի տակ, ու քանի որ արդեն փորձված միջոցը կար` աշխարհի մյուս կողմի գաղտնիքները բացահայտելու համար, որոշեցինք բենզինով թրջած լաթը գցել բետոնե ելուստ-դարպասի ծակից ներս: Հիմա չեմ հիշում, այդ օրը քանի հրշեջ մեքենա եկավ, բայց շենքում խոսում էին, որ ոստիկանները տնետուն ընկած որոնում են անհայտ չարագործներին, ովքեր այրել էին ավտոկայանատեղին: Երեք օր հիվանդ ձևացա ու տանը մնացի, ու այդպես էլ մինչ օրս ոչ ոք չիմացավ` ով էր հրդեհի հեղինակը:

Այս ամենից մի քանի տարի անց սկսվեց պատերազմը, ու Հայաստան մտնող գազամուղն օրումեջ սկսեցին պայթեցնել: Հայրս նավթավառ գնեց ու դրեց տանը, տատս էլ, չիմանալով դրանից օգտվելու կանոնները, այնքան էր բացել կաթիլ-կաթիլ եկող նավթավառին ամրացված նավթե տարան, որ այն չռռացել էր, ու մենք տուն հասանք այն պահին, որ խոհանոցն ու միջանցքն արդեն այրվել էին, իսկ տատիս էլ հարևանները հազիվ էին փրկել կրակի միջից:

Դե, էլ չեմ պատմում ամիսը մեկ մորս` գազի վրա մոռացած ճաշերի մասին, ինչը պարբերաբար տունը հրդեհի օջախի էր վերածում, սակայն ամենատհաճն այրված մսի հոտն էր, որ ներծծվում էր պատերի մեջ ու ամիսներով այնտեղից դուրս չէր գալիս:

Հետո եղավ Մարտի մեկը, երբ ոստիկանները, Ձկան խանութի դիմաց տեսնելով Լևոնի նկարը հետևի ապակուն ամրացված «Նիվան», այն այրեցին, իսկ հետո ժողովուրդը, հասնելով այդ տարածք, տեսնելով, որ ավտոմեքենան լրիվ չի այրվել, մտածեց, որ ոստիկաններին պատկանող մեքենա է, ու մի անգամ էլ ինքն այրեց արդեն մեկ անգամ այրված մեքենաս:

Մի շաբաթ բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում էին իմ այրված մինուճարին, սակայն ո’չ հեղինակային իրավունք հարցնում, ո’չ էլ փոխհատուցում առաջարկում: Ես էլ չիմացա ումից փոխհատուցում պահանջեմ` ոստիկաններից թե ժողովրդից, դրա համար էլ ինքս ինձ համար մխիթարություն գտա, որ այս կյանքում կամ քեզ են այրում, կամ դու ես այրում:

Հետո ավելի քիչ եկեղեցի սկսեցի գնալ, որովհետև խիղճս սկսեց տանջել այրված մոմերի համար: Հետո ընդհանրապես դադարեցի այցելել եկեղեցի, բայց դա էլ ինձ չսփոփեց:

Այսօր, երբ մտածում եմ Ներոնի մասին, հասկանում եմ, թե նա ինչու այրեց իր իսկ ստեղծած քաղաքը: Էն չարագործությամբ պատմության մեջ մնալը կամ պատմությունը փոխելու մարմաջը` դա հեքիաթներ են մանուկ հոգեբանների համար, իսկ իրականում քաղաքը պահանջ ուներ այրվելու, որպեսզի մոխիրների միջից վեր հառներ իրական քաղաքը, որի մեջ չէին լինի նախկինում կուտակված ու զարգացած միկրոբները:

Դե, արդեն պարզ էր, որ միայն կրակն էր կարող ամբողջությամբ ոչնչացնել այս ամբողջ կուտակված ախտը, իսկ մնացած ցանկացած միջավայրում մի բան կպահպանվեր ու կթելադրեր իր կանոնները: Ներոնն արտասանեց. «Ավելի լավ է այրվի ամեն ինչ, իսկ հետո կորոշենք` ինչ անել»:

Չէ’, բնական ճանապարհով իդեալական կրակ ստանալ հնարավոր չէ, մեկ է` մի բան պլստում է արանքից, իսկ արևն էլ տեղ-տեղ է միայն այրում: Դրա համար էլ նոր բան է պետք` այրումը հարյուր տոկոսանի դարձնելու համար: Իսկ քանի որ ինձ ամենամոտ գտնվող օբյեկտը արևն է, ուրեմն ես գնացի արևն այրելու:

Կհանդիպենք կրակի մեջ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում