Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Դիմակի տակ, բայց` վտանգավոր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժանդարմ չեն լինի կազմակերպության անդամ պետություններում ընդդիմություններին ճնշելու համար:

Բորդյուժան այդպիսով արձագանքել է այն մտահոգությանը, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների, մասնավորապես` Հայաստանի մամուլում արտահայտվում էր Ռուսաստանի նախաձեռնության մասին, որն իհարկե հնչեցնելու ՙպատիվը՚ տրվել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին:

Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ-ն իրավունք ունենար միջամտել կառույցի անդամ պետություններում իշխանափոխության հեղափոխական ճանապարհները կանխելու գործին: Այդ առաջարկի դե յուրե հեղինակը Լուկաշենկոն էր, բայց երեւի թե քչերն են կասկածում, որ իրական գաղափարախոսը Ռուսաստանն էր: Պարզապես ռուսների համար այստեղ նուրբ պահ կար. եթե հանկարծ առաջարկը հնչեցնեին իրենք ու այն չանցներ, դա հարված կլիներ ՀԱՊԿ-ում եւ նաեւ աշխարհում Ռուսաստանի հեղինակությանը` այն իմաստով, որ նա, փաստորեն, արդեն չի կարողանում իր համար կենսական նշանակության որոշումներն անցկացնել անգամ ՀԱՊԿ-ով, որը համարվում է Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող պետությունների միավորում: Իսկ երբ առաջարկն անում է բռնապետ Լուկաշենկոն, դրանում կա երկու առավելություն: Նախ` հնարավոր է նրա միջոցով տրամադրություններ ստուգել աշխարհում եւ ՀԱՊԿ-ում, եւ բացի այդ` հնարավոր է այդ բանն անել առանց դիվանագիտական հարվածի տակ հայտնվելու, որպես ագրեսիվ նախաձեռնության հեղինակ:

Ըստ երեւույթին, ռուսները Բելառուսի միջոցով շոշափեցին տրամադրություններն ու հասկացան, որ այն, ինչ ուզում են անել` իսկապես լուրջ բարդություն կարող է առաջացնել ՀԱՊԿ երկրներում, առաջ բերելով տարբեր երկրների, մասնավորապես` Հայաստանի հասարակության կոշտ արձագանքը: Հայաստանյան մամուլի մի մասը իսկապես բավական հստակ արձագանքեց ռուսների նախաձեռնությանը` դա գնահատելով որպես Հայաստանի ներքին գործերին եւ անկախությանն անթույլատրելիորեն միջամտելու փորձ: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Հայաստանում հասարակական, քաղաքացիական տրամադրությունների վերելքի պարագան, ապա կասկած չի մնում, որ Հայաստանը ռուսական այդ նախաձեռնության մեջ կլիներ այն ոսկորը, որը կմնար Ռուսաստանի կոկորդում, անկախ Հայաստանի իշխանության ռուսահպատակ քաղաքականությունից: Բորդյուժայի հայտարարությունը վկայում է, որ ռուսները հասկացել են իրավիճակի բարդությունն ու որոշել են չխաղալ կրակի հետ, չարագացնել իրենց վերջը հարավկովկասյան տարածաշրջանում: Սակայն հասկացել են այդ ամենը միայն մասամբ, որովհետեւ Բորդյուժան խոսել է, այսպես ասած, խաղաղապահների մասին, որոնք կարող են հայտնվել որեւէ երկրի իշխանության եւ ընդդիմության միջեւ, եթե ՀԱՊԿ անդամ այդ երկիրը հարկ եղած դեպքում դիմի ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդին: Բորդյուժան ասել է, որ խաղաղապահները ամենեւին կապ չունեն արագ արձագանքման ուժերի հետ եւ ընդամենը բաժանելու են հակադիր կողմերին:

Սա արդեն, իհարկե, ֆոկուս է, որ փորձում է անել Ռուսաստանը, զորքերն այս անգամ մտցնելով խաղաղապահների անվան տակ: Կարծում ենք` դժվար չէ պատկերացնել, որ ասենք` եթե Հայաստանի իշխանությունը դիմի ՀԱՊԿ-ին եւ խաղաղապահներ պահանջի, նրանք ինչպես են Հայաստանում բաժանելու իշխանությանն ու հասարակությանը: Երեւի թե վերջում հարկ կլինի հաշվել, թե հասարակությունը քանի զոհ է տվել ՀԱՊԿ խաղաղապահների ՙխաղաղարար՚ այդ առաքելությունից: Սա լուկաշենկոյա-ռուսաստանյան նախաձեռնության, այսպես ասած, գլխիվայր շուռ տված տարբերակն է, որի հեղինակներին ու գաղափարախոսներին երեւի թե թվում է, որ ըստ էության նույն բանը գլխիվայր շուռ տալով մատուցելու պարագայում կարելի է այն անցկացնել` հասարակությանը մոլորեցնելով, թե իբր գործ ունենք խաղաղապահների հետ:

Նախ` ինքնին աբսուրդ է երկրում իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերությունները կարգավորել ինչ-որ օտար խաղաղապահներով, եւ սրանից բացի` ուղղակի ծիծաղելի է մտածել, որ ՀԱՊԿ խաղաղապահները կարող են իշխանության կանչով գալ, ասենք, Հայաստան ու մնալ չեզոք եւ ընդամենը խաղաղության աղավնիություն անել: Նրանք ընդամենը լինելու են գառան դիմակի տակ թաքնված գայլեր, որոնք էլի կատարելու են ընդդիմություններին ճնշելու գործառույթ: Հետեւաբար, ՀԱՊԿ-ում տեղի ունենալիք զարգացումները, որոնք կարող են վավերացվել դեկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում, պետք է շարունակեն մնալ ՀԱՊԿ անդամ պետությունների, մասնավորապես` Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ընդդիմության ուշադրության կենտրոնում, որովհետեւ դրանք առնվում են դիմակի տակ, բայց շարունակում են լինել չափազանց վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում