Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդիպել են և կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ:
Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում բարեկամական և եղբայրական կապերի առնչությամբ, ինչպես նաև վստահություն, որ հարաբերություններն էլ ավելի կզարգանան ապագայում: Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի առիթով։